Արմինֆո. «Զվարթնոցե օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:
Ինչպես տեղեկացնում է <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ-ն, օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն:
Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և
ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ: Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ: Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:
Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր ''LED''համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան
21:00-ից, մինչև առավոտյան 09:00:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ <Արմենիա Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ-ն նախատեսում է շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել «Զվարթնոցե միջազգային և Գյումրու «Շիրակե օդանավակայանների արդիականացման նպատակով: ՀՀ կառավարությունն անցած տարվա դեկտեմբերի 27-ի նիստում հաստատել է «Զվարթնոցե միջազգային և Գյումրու «Շիրակե օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը:Նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA–ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Այսօրվա դրությամբ երկու օդանավակայանի արդիականացման ընդհանուր ներդրումը գերազանցել է 160 մլն դոլարը: