Արմինֆո. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հերքում է կառույցում չարաշահումների մասին շրջանառվող լուրերը:
Ինչպես Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Է մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը, կառույցում որեւէ չարաշահում չէր կարող տեղի ունենալ, ինչպես դա ներկայացնում են որոշ ԶԼՄ-ներ, քանի որ մետրոպոլիտենի աշխատանքը, որպես ռազմավարական կարեւոր օբյեկտ, պարբերաբար ստուգվում է իրավասու կառույցների կողմից:
Նա հաստատել է տեղեկությունն այն մասին, որ վերջերս մետրոպոլիտենում կրկին ստուգումներ են եղել լիազոր կառույցների, այդ թվում ՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից: <Ստուգումների արդյունքների մասին ոչինչ չեմ կարող ասել, դրանք պետք է ներկայացնեն համապատասխան կառույցները, բայց կարող եմ վստահեցնել, որ մեր գերատեսչությունում որեւէ չարաշահում չի եղել>,-հավաստիացրեց Խաչատրյանը:
Նա նաեւ նշել է, որ մետրոպոլիտենը 2017 եւ 2018 թվականներին աշխատել է
շահույթով և վճարում էր բոլոր հարկերը։ <2017 թվականին մեր շահույթը կազմել է 358.256.229 դրամ, որից հարկերի գծով բյուջե է վճարվել 71.651.246 դրամ: Իսկ 2018 թվականին մեր շահույթը կազմել է 513 մլն դրամ, որից հարկերի գծով պետբյուջե է վճարվել 103 մլն դրամ>, - պարզաբանել է Խաչատրյանը ։