Արմինֆո.
Հնարավոր է ՝ ես 2008թ.մարտի 1-ի գործով հանդես գամ որպես մեղադրական կողմ։ Այս մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տվյալ քրեական գործը բացահայտվել է, Դավթյանը նկատել է, որ այն իրավական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են գործը բացահայտված համարելու համար, դեռ չեն իրականացվել: