Արմինֆո. Ղրիմում հանդես են եկել Հայաստանի եւ Սիրիայի հետ Դամասկոս-Երեւան-Սիմֆերոպոլ երթուղով ավիահաղորդակցություն հաստատելու օգտին:
Այսպես, մարտի 29-ին Երեւանում «Ազգերի ինքնորոշման իրավունքը արդի միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ՚ միջազգային գիտագործնական խորհրդաժողովում Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Լեոնիդ Մուրադովը կոչ է արել կոնկրետ առաջարկություններ ներկայացնել ավիահաղորդակցության հաստատման նախագծի իրականացման վերաբերյալ, որը Ղրիմը կկապի Հայաստանի եւ Սիրիայի հետ: Նա չի բացառել այդ հարցը լիազոր ատյանների հետ քննարկելու հնարավորությունը։ «Իսկ ինչու՞ ոչ։ Հայերն ակտիվորենեն թռչում են Դամասկոս։ Ես ինքս վերջերս այնտեղ եղել եմ և շփվել եմ Սիրիայի հայ համայնքի հետ։ Հրաշալի համայնք է, շատ հայրենասիրաբար է տրամադրված Հայաստանի և Ռուսաստանի, նաև Սիրիայի նկատմամբ, և ողջունել է Ղրիմում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՚, - ամփոփել է Մուրադովը։
Հավելենք, որ միջոցառումը կազմակերպել էին «Ղրիմի բարեկամներ՚ միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքը, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը, «Ղրիմի գործարար և մշակութային կենտրոն՚ պետական ինքնավար հաստատությունը՝ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում՚ ՀԿ-ի մասնակցությամբ: