Արմինֆո. Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես «Ֆեյսբուքում՚ հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտիի (ԱՄՆ) միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը նախորդել են միջնորդների առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ։
Հավելենք, որ այսօր Վիեննայում համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներն ու տարրերը: