Արմինֆո. Հայաստանի դեսպանատան բացումը հենց Երուսաղեմում, այլ ոչ թե Թել Ավիվում փայլուն մարտավարական քայլ կդառնա, ինչը հիանալի համընկնում է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու հետ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
<Ի տարբերություն շատ երկրների ՝ Հայաստանը դրա համար ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը. հայ հոգևոր և մշակութային ներկայությունը՝ Երուսաղեմի հայկական թաղամասի և համայնքի տեսքով: Նման քայլը լուրջ ազդեցություն կունենա և դրական տպավորություն կթողնի իսրայելական քաղաքական էլիտայի վրա , ավելին՝ ողջ հրեական աշխարհի վրա, մեր երկրների միջև հարաբերությունները տեղափոխելով ընդհանուր արժեքների վրա հիմնված նոր հիմքի վրա>, - ընդգծել է նա ։
Մարտի սկզբին Իսրայել էր այցելել Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում քննարկվել է Իսրայելում դեսպանություն բացելու հարցը ՝ հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով ։ Երուսաղեմում կայացած հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակությունը քննարկել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ՝ Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Աբրահամյանի գնահատմամբ ՝ ԱՄՆ-ից հետո Հայաստանի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելը փայլուն մարտավարական քայլ կլիներ ՝ ակնթարթորեն չեզոքացնելով Վաշինգտոնի դժգոհությունը Երևանից։ Դժգոհություն, որն ավելի սրվեց Մոսկվայի սիրիական արկածախնդրությանը Հայաստանի մասնակցության և ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանից գազի տարանցում կազմակերպելու Երևանի մտադրության հետևանքով:
Ըստ որում, վերլուծաբանը հակված չէ մոտ ապագայում նման քայլ ակնկալել Երեւանից ՝ հույս ունենալով, որ Հայաստանը գոնե չեզոքություն կհայտնի ՄԱԿ-ում այդ հարցի շուրջ կայանալիք քվեարկության ժամանակ ։ Նրա կանխատեսմամբ ՝ նման կերպ քվեարկելով ՝ Հայաստանը կվարվի սեփական ազգային շահերին համապատասխան ՝ չխախտելով բոլոր շահագրգիռ երկրների շահերը ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որը ճանաչում է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը: Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի որոշումը աղաղակող է գնահատել։ Եվրամիությունը և Ռուսաստանն իրենց հերթին հայտարարել են Գոլանի բարձունքները Իսրայելի մաս չճանաչելու մտադրության մասին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ