Արմինֆո. Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է ցույց տվել վերադառնալու գոյություն ունեցող սահմանները ճանաչելու պրակտիկային՝ 1975 թվականին ստորագրված ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար հիմքերից մեկին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վաշինգտոնյան բանակցությունների շրջանակներում ստորագրել է հուշագիր, որով ճանաչում է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը: Սիրիայի ԱԳՆ-ն Թրամփի որոշումը աղաղակող է որակել։ Եվրամիությունը եւ Ռուսաստանն իրենց հերթին հայտարարել են Գոլանի բարձունքները Իսրայելի մաս չճանաչելու մտադրության մասին:
<Ժնևյան կոնվենցիայով և մի շարք այլ համաձայնագրերով ավարտված Երկրորդ համաշխարհային պատերազմը ժամանակին ամեն ինչ իր տեղը դրեց. սահմանների ցանկացած փոփոխություն պահանջում էր հակամարտող կողմերի համաձայնությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նման սցենարով ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ավարտվել. դրան երբեք չի գնա Ադրբեջանը։ Սակայն, Գոլանի բարձունքների վերաբերյալ իր որոշմամբ ԱՄՆ նախագահը փաստացի հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ճանաչել գոյություն ունեցող սահմանները՝ հանուն անվտանգության, ինչը շատ կարևոր է Արցախի անկախության հետագա ճանաչման համար>, - կարծում է Էսկինը ։
Նրա կարծիքով, գլոբալ քաղաքականության մեջ նկատվող նման միտումների լույսի ներքո՝ Երևանը պետք է մտածի այդ միտումներին ընդառաջող քայլերի մասին՝ այդ թվում, թեկուզ հեռանկարում, Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելը: Քաղաքագետի կանխատեսմամբ ՝ նման գիծը թույլ կտա Երևանին միջազգային հանրությունից պահանջել լիարժեք իրավաբանական կարգավիճակ 100 տոկոսով հայերով բնակեցված Արցախի համար ՝ ընդհուպ վերջինիս Հայաստանի մաս ճանաչումը: