


Արմինֆո.Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախօրեին սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտություն է կրել Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղում:
Առաջին գոլը 14-րդ րոպեին խփել է գերմանական «Աուգսբուրգի՚ կիսապաշտպան Ֆրեդերիկ Յենսենը: 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Պյուրյու Սոյրին կրկնապատկել է հաշիվը ։ Ինչպես հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, երկու գոլերն էլ սովորական սխալների արդյունք էին: «Մենք սխալներ ենք թույլ տվեցինք, որոնք հանգեցրեցին են երկու գոլի։ Մենք չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը, մեզ չբավականացրեց վերջին փոխանցումը։ Ես գոհ եմ իմ թիմի խաղի որոշ ասպեկտներից, բայց, ընդհանուր առմամբ, դժգոհ եմ՚, - ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած խաղին հետեւել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է ։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1: 2 հաշվով պարտվեց Բոսնիա-Հերցեգովինային, իսկ Ֆինլանդիայի թիմը 0:2 հաշվով պարտվեց Իտալիային: Այսպիսով, ԱԱ-2020-ի ընտրական փուլի երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը վերջին տեղում է: Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում առաջատարը Իտալիայի հավաքականն է, որը 2 խաղում հաղթելուց հետո ունի 6 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը 4 միավորով կիսում են Հունաստանը եւ Բոսնիա-Հերցեգովինան: 4-րդ տեղում 3 միավորով Ֆինլանդիան է։ Հայաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները 0 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Հաջորդ ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 8-ին Երեւանում կընդունի Լիխտենշտեյնի թիմին:



