Արմինֆո. <Մենք պետք է լուծենք երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետ կապված հարցը ՝ ի շահ Հայաստանի>, - մարտի 26-ին խորհրդարանում հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա տեղեկացրել է, որ խորհրդարանականներն այս հարցի վերաբերյալ կառավարությունից նախաձեռնություններ են սպասում, քանի որ մաքսատուրքի բարձրացման հետևանքով Հայաստանի բյուջեն կկորցնի մոտ 50 մլն դոլար ։
<Այս հարցը պետք է գտնի ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական լուծում։ Եթե հանկարծ Ռուսաստանը հայտարարի, որ փակում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից մեքենաների ներկրման հնարավորությունները, ապա մեզ համար դա անընդունելի է։ Պետք է արդյունավետ բանակցություններ սկսել Եվրասիական հանձնաժողովի հետ, և այդ լոկալ հարցը լուծել հօգուտ Հայաստանի>, - նշել է Մելքումյանը ։
Նշենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մաքսատուրքերը կավելանան 45-50 տոկոսով: