Արմինֆո.Մարտի 25-ին Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի մայրաքաղաքում Գարեգին Բ-ն հանդիպում կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ, որոնց հետ մտադիր է քննարկել նրանց հովանու ներքո իրականացվող ծրագրերը:
Այցի շրջանակներում տեղի կունենա Կաթողիկոսի հանդիպումը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: