Արմինֆո.Այն փաստը, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց, որևէ կերպ չի անդրադառնա հայ - ղազախական բարեկամական հարաբերությունների վրա։ Այդ մասին մարտի 21-ին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմ քայլը՚ դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա նշել է, որ հայ-ղազախական հարաբերությունները միշտ եղել են բավականին բարձր մակարդակի վրա, իսկ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո այդ հարաբերությունների մակարդակը միայն բարձրացել է։ «Ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում մեր հարաբերությունների վատթարացման համար։ Չէ որ, ըստ էության, Ղազախստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ պետության ղեկավարի փոխարինոում՚, - ընդգծել է Բագրատյանը։
Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Հայաստանի ղեկավարը կծանոթանա Ղազախստանի նոր նախագահի հետ, եւ երկու երկրների միջեւ կրկին կշարունակվի արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Նշենք, որ մարտի 19-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական էր տվել։ Նախագահի լիազորությունները կկատարի Ղազախստանի Սենատի նախկին խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Նուրսուլթան Նազարբաեւը կգլխավորի երկրի անվտանգության խորհուրդը։