Արմինֆո.Մարտի 26-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ կառավարությունը:
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորում-տեղեկանքում, ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա խորհրդարանի մարտի 26-ի հերթական լիագումար նիստի աշխատանքի ավարտից անմիջապես հետո: Արտահերթ նիստի օրակարգում ներառված է երկու հարց` մեկ փաթեթում` «ՀՀ ԱԺ կանոնակարգի մասին՚ և «Սահմանադրական դատարանի մասին՚ օրենքներում փոփոխությունների վերաբերյալ: