Արմինֆո.Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին, ով ձերբակալվել է Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի ժամանակ:
Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ այցը կայացել է մարտի 18-ին՝ միջազգային կազմակերպության չափանիշներին համապատասխան, իրականացվել է նրա պահման պայմանների և նրա նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգ:
Նշենք, որ մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունըը հայտնել էր, որ
ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Իբրահիմովը գրանցված է Ղազախի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում: