Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Global Citizen Forum-ի հիմնադիր Արմանդ Արտոնին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմանդ Արտոնը ներկայացրել է այս տարի հոկտեմբերին Երևանում իրենց կողմից կազմակերպվող Global Citizen Forum-ի նախնական ծրագիրն ու նշել, որ իրենց նպատակն է մեծացնել Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովին առնչվող հարցեր:
Global Citizen Forum-ը ամենամյա ֆորում է, որը հավաքում է համաշխարհային առաջնորդներին, բարերարներին եւ գլոբալ քաղաքացիներին մասնակցելու, փոխանակելու եւ ընդլայնելու ապագա գլոբալ քաղաքացիության հնարավորությունները: Նա շահույթ չհետապնդող հավաք է, որը հնարավորություն է տալիս քննարկել, թե ինչ է նշանակում լինել Աշխարհի քաղաքացի: Քաղաքացիություն ներդրումների դիմաց` դա տնտեսության աճող հատվածն է, որը ներգրավել է մոտ 50 մլրդ եվրո ուղղակի օտարերկրյա ներդրումներ` ներդրումային ծրագրեր ունեցող երկրում:
Global Citizen Forum-ը ձգտում է խթանելլ փոփոխությունները, հրահրել նորարարություն, խրախուսել մասնակցությունը եւ ապագա սերունդների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը: Միջոցառման նպատակն է նպաստել քաղաքական գործիչների հետ երկխոսությանը, քանի որ նրանք ձգտում են միգրացիային արձագանքման քաղաքական, սոցիալական և տնտեսական միջոցառումների զարգացման:
Ավելի վաղ "Arton Capital" ընկերությունն առաջ էր քաշել ներդրումների դիմաց Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գաղափարը։