Արմինֆո. Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բուլղարիա։ Այս մասին Արմինֆո գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը։
<Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի վարչապետի այցը Սոֆիա։ Այդ այցը երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առկայության վկայությունն է>,- ասել է բուլղարացի նախարարը, ով Երևանում էր գտնվում հայ-բուլղարական գործարար համաժողովին և միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
Միևնույն ժամանակ խոսելով հայ-բուլղարական առևտրատնտեսական
հարաբերությունների մակարդակի մասին՝ Ժելյազկովը դժգոհություն է հայտնել առկա իրավիճակի առնչությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կան բոլոր նախադրյալները այդ ուղղությամբ փոխգործակցությունը խթանելու համար:
Բուլղարացի նախարարի հետ հարցազրույցի ամբողջական տեքստը կհրապարակվի մարտի 18-ին: