Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը` մարտի 13-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կա գործընթաց, որն իրականացվում է ավանդույթներին համապատասխան, և կարող է հանգեցնել որոշակի արդյունքի։ Իհարկե, Հայաստանի կառավարությունը պետք է որոշի ձևաչափերը։ Սակայն, բանակցությունների ձեւաչափի ցանկացած հնարավոր փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար՚, - համոզմունք է հայտնել Լայչակը։ Նա, միևնույն ժամանակ, հավելելով, որ այդ հարցերի քննարկմանը բավականաչափ ժամանակ է հատկացվել։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձև ունի բանակցությունները համապատասխան ձևաչափով կամ գոյություն ունեցող ձևաչափով շարունակելու համար: