


Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինի եւ գտնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Մարտի 13-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է այցելել Արցախ եւ անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, մարդկանց կյանքին, Լայչակը, մասնավորապես ասել է. «Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ եւ լուծում գտնեմ։ Ինչ վերաբերում է քայլերին, ապա ես լիովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՚:


