Արմինֆո. 2019 թվականի մարտի 12-ին Ինեկոբանկը հաճախորդներին ներկայացրեց բանկի նոր պաշտոնական կայքը, որն իր ժամանակակից դիզայնով, օգտվելու պարզությամբ և թվային լուծումների բազմազանությամբ կարող է համեմատվել միջազգային լավագույն թվային բանկերի կայքերի հետ։
«Լինելով Հարավային Կովկասի առաջատար թվային բանկերից մեկը՝ Ինեկոբանկը շարունակաբար մշակել և հաճախորդներին է ներկայացրել թվային բանկային լավագույն լուծումները։ Քայլելով ժամանակին զուգահեռ` այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բանկի պաշտոնական կայքի նոր տարբերակը, որի մշակման առանցքային կետում դիտարկվել է հաճախորդի հարմարավետությունն ու տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովումը»,-նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։
Ինչպես տեղեկացնում են բանկում, կայքը հնարավորություն է ընձեռում արագ կողմնորոշվել և գտնել անհրաժեշտ բանկային ծառայությունն ու գործիքը, անմիջապես գրանցվել և մուտք գործել InecoOnline համակարգ, ձևակերպել վարկեր, ներդնել ավանդներ, կատարել մի շարք առցանց գործարքներ, լրացնել օնլայն հայտեր, ինչպես նաև մշտապես կապ պահպանել բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։
«Մենք մշտապես կարևորել ենք նորագույն տեխնոլոգիաների դերը բանկային որակյալ ծառայություններ մատուցելու և այդ ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու տեսանկյունից։ Սրա մասին են վկայում մեր InecoMobile հավելվածը և InecoOnline համակարգը։ Համոզված ենք՝ Բանկի նոր կայքը, որպես բանկային ծառայությունների մատուցման թվային հարթակ, իր պարզությամբ և ֆունկցիոնալ նոր հնարավորություններով կնպաստի մեր հաճախորդների սպասարկման դրական փորձի բարելավմանը», - հավելեց պարոն Նալթակյանը։
Ինեկոբանկից նշեցին, որ շուտով հասանելի կլինի կայքի անգլերեն տարբերակը ևս, ինչպես նաև առաջիկայում կայքում պարբերաբար տեղի կունենան թարմացումներ՝ միտված բանկային ծառայությունների թվայնացմանը և դրանց հասանելիության ապահովմանը կայքի միջոցով։
Ինեկոբանկի նոր կայքի հայերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝ www.inecobank.am
ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններանհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկըտրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելովավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատարթվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկայինծառայություններ։
· 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված ևամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնմանգործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
· 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
· 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իրհնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունիամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
· 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացվածվարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
· 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ուժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիսվճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: