


Արմինֆո. Եթե Հայաստանն անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ապա Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցություններում ներգրավելու փորձերի անհրաժեշտություն չի մնում։ Այդ մասին Trend-ին ասել Է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը։
"Կարող եմ ասել, որ ամեն բան հստակ իր տեղն է դրվում։ Եթե Հայաստանի վարչապետը Ստեփանակերտում իր երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացնում, ապա անհրաժեշտություն չի մնում ջանքեր գործադրելու մեր երկրի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերին բանակցությունների մեջ ներգրավելու համար։ «Ղարաբաղի հայության՚ գաղափարը հնչեցրած վարչապետը վերջ դրեց բառախաղին, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը ոչ թե «ժողովուրդ՚ են, այլ` հայ համայնք՚, - ասել է Աբդուլաեւան:
Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Ինչպես հաղորդել է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, օրակարգի հիմնական թեման եղել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա վիճակի համատեղ գնահատումը և համակարգված գործողությունների պլանավորումը:


