Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդման համաձայն, նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գագիկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ՚:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն, Ավետիկ Մուրադյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից: