Արմինֆո. Մահացել է Հայաստանի ԶՈՒ 19-ամյա զինծառայող: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ:
Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին՚, - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: