Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում, այցի շրջանակներում Լայչակը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ:
Մնացականյանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Նշենք, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այց է։ Ավելի վաղ նա այցելել է Բաքու եւ բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարության հետ: Քննարկումների օրակարգում եղել է ղարաբաղյան հակամարտությունը։