Արմինֆո.Աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանում բարդ է, իսկ Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան Է ՆԱՏՕ-ի համար։ Այդ մասին մարտի 12-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում «ՆԱՏՕ-ի գործընկերությունը, Ֆրանսիայի հայացքը՚ խորհրդաժողովում հայտարարել Է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության և հանրապետությունում խաղաղ գործընթացների կապակցությամբ:
Միեւնույն ժամանակ, նա արձանագրել է, որ այն ամենը, ինչ արվում է ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջեւ բաց երկխոսության շրջանակներում, հաճախ քիչ է հայտնի կամ ընդհանրապես հայտնի չէ հասարակական լայն շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ միջոցառումը, որը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, կբացի վարագույրը և լույս կսփռի դաշինքի գործունեության վրա:
«ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի դաշնակիցների ընտրությունը` թե քաղաքական, թե տնտեսական։ Ոչ մի խնդիր չենք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության և Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցության մեջ։ Այդ հարցը երեկ քննարկվել է նախագահի և վարչապետի հետ։ Մենք զարգանում ենք, որպեսզի դիմակայենք ծագած մարտահրավերներին՚, - նշել է նա։
Միեւնույն ժամանակ, Ապատուրայը փաստել է, որ դաշինքի եւ Հայաստանի միջեւ լուրջ գործընկերություն է ձեւավորվել, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ եւ հիմնված է երկու սյուների վրա՝ քաղաքական եւ գործնական: Նրա համոզմամբ` եթե կա քաղաքական երկխոսություն, ապա այն պետք է անընդհատ խորանա ու զարգանա։
Իսկ ինչ վերաբերում է գործնական փոխգործակցությանը, ապա ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն արձանագրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները ամեն տարի մասնակցում են ավելի քան 50 ուսումնական միջոցառումների, լուրջ աշխատանք է տարվում կոռուպցիայի դեմ պայքարի եւ ռազմական կրթության ոլորտներում, որտեղ նախատեսվում է լուրջ բարեփոխումներ իրականացնել եւ դրանք մոտեցնել եվրոպական չափանիշներին՝ զինված ուժերում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա արձանագրել է, որ Կոսովոյում Հայաստանի խաղաղապահ զորախմբում 40 հոգուց 4-ը կանայք են, ինչը լավ սկիզբ է:
Պատասխանելով ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխգործակցության վերաբերյալ հարցին՝ Ապատուրայն արձանագրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող միայնակ պայքարել այդ չարիքի դեմ: «Բայց ՆԱՏՕ-ն կարող է աջակցել իր գործընկերներին ահաբեկչությանը դիմակայելու հարցում։ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն կարող են միասին աշխատել այս բնագավառում համագործակցության հնարավոր ուղիների հայտնաբերման ուղությամբ, եւ առաջին քայլը դրա համար կատարվել է, մասնավորապես, հաստատվել է քաղաքական երկխոսություն՚, - հավաստիացրել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:
Խոսելով քաղաքացիական հասարակությանը ՆԱՏՕ-ի աջակցության մասին՝ Ապատուրայը կարեւորել է այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը: Նա լավ գաղափար է համարել կառավարության աջակցությունը հասարակական կազմակերպություններին ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում: Ապատուրայը հավելել է, որ Կանադայի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ: