Արմինֆո.«Սեքյուրիթի դրիմե-ում տնօրենի պաշտոնանկությության հետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կապի մասին տեղեկատվությունը կեղծ է: Այդ մասին ասվում է ընկերության հիմնադիրների հայտարարության մեջ:
<Օրերս «168 ժամե կայքը «Տիգրան Ավինյանի կապը «Սեքյուրիթի դրիմե-ի յուրացումների ու պաշտոնանկության հետե վերտառությամբ (https://168.am/2019/03/07/1091682.html) հոդված է հրապարակել՝ տարածելով հերթական ապատեղեկատվությունը ընկերության մասին։ Հղում անելով իր անանուն աղբյուրներին՝ լրատվամիջոցը «սենսացիոն բացահայտումներե է արել «Սեքյուրիթի դրիմե-ում տնօրենի պաշտոնանկությության վերաբերյալ՝ ոչ ավել, ոչ պակաս այստեղ տեսնելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կապը։
Հայտարարում ենք, որ սա կեղծ տեղեկատվություն է, եւ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային մեղադրելով տարբեր ընկերություններում կապեր ունենալու մեջ, պարզապես հերթական անգամ փորձ է արվում վարկաբեկել նոր կառավարությանը, որն իշխանության է եկել թավշյա, ոչ բռնի հեղափոխության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությամբ։
Ակնհայտ է, թե նոր իշխանություններին վարկաբեկելու պատվերը որ ուժերի կողմից է գալիս. հավատացած ենք, որ եթե լրատվամիջոցների սեփականատերերի եւ ֆինանսական աղբյուրների բացահայտման օրենսդրական պահանջն արդեն իսկ ամրագրված լիներ (ինչի վերաբերյալ ներկայումս քննարկումներ են ընթանում) շատ արագ պարզ կդառնար՝ ինչու է «168 ժամե -ն այսպիսի ապատեղեկատվություն տարածում>,- նշված է հայտարարության մեջ:
«168 ժամե կայքից պահանջվում է հրապարակային ապացույցներ ներկայացնել ըկերության հետ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կապի վերաբերյալ կամ անհապաղ հրապարակել հերքում՝ շեշտելով, որ Տիգրան Ավինյանը կապ չունի «Սեքյուրիթի դրիմե ընկերության հետ։