Արմինֆո. Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք բողոքում են ակցիզային հարկի բարձրացման դեմ, ինչն, իր հերթին, կհանգեցնի գազավորված ըմպելիքների ինքնարժեքի աճի եւ, որպես հետեւանք, դրանց սպառման ծավալների նվազման:
Ցուցարարների ձեռքերին «դեմ եմ լիմոնադի թանկացմանը՚, «ես գործազուրկ եմ դառնում՚, «կառավարությունը սպանում է միջին բիզնեսը՚, «ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը՚ և այլ գրառումներով պաստառներ են։