Արմինֆո. Մարտի 8-ին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում մահկանացուն է կնքել Պոլսոյ պատրիարքական աթոռի 84- րդ գահակալ Ն.Ա.Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Ինչպես հաղորդել է «Ագոս՚ թերթը, Մեսրոպ արք Մութաֆյանն ավելի քան տասը տարի անգործության էր մատնված «անդարմանելի հիվանդութեան հետեւանքով՚ եւ ութը տարի գտնվում էր Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում` կոմայի վիճակում։
Պոլսո հայոց պատրիարքի մահվան առնչությամբ ցավակցություն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մեսրոպ արք.Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին: Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցություններ է ընդունում Պատրիարքարանում` ամեն օր, ժամը 10.00-16.00-ը, գրում է «Ագոսը: