Arminfo.info


 Հինգշաբթի, 7 Մարտի 2019 13:26
Ալեքսանդր Ավանեսով

Գործադիրը հավանություն է տվել կառավարության կառուցվածքի մասին օրինագծին

Գործադիրը հավանություն է տվել կառավարության կառուցվածքի մասին օրինագծին

Արմինֆո.Գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքում  և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրինագծերի փաթեթով հնարավոր կլինի իրականացնել կառավարության գործունեությունն առավել օպտիմալ և արդյունավետ ձևաչափով: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է՝ կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով՝ 12 նախարարություն.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

2) առողջապահության նախարարություն,

3) արդարադատության նախարարություն,

4) արտակարգ իրավիճակների նախարարություն,

5) արտաքին գործերի նախարարություն,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

7) շրջակա միջավայրի նախարարություն,

8) պաշտպանության նախարարություն,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,

11) Էկոնոմիկայի նախարարություն,

12) ֆինանսների նախարարություն:

 

Մասնավորապես՝  Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունները կմիաձուլվեն՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրասնպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն: Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:   Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:  Նախագծի ընդունման պարագայում կընդգծվի նաև այն հանգամանքը, որ  վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունների միաձուլման արդյունքում տրամաբանական է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները և կրճատել այդ ստորաբաժանումների հաստիքների գումարային թվաքանակը: Սակայն արդարության սկզբունքից ելնելով՝ ակնկալվում է դա իրականացնել ոչ թե մեխանիկական ճանապարհով՝ միաձուլման ժամանակ հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ, որի արդյունքում միավորված ստորաբաժանման բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ աշխատանքի արդյունավետության առավել բարձր ցուցանիշներ դրսևորելու, առավել որակյալ աշխատանքային արդյունք ապահովելու և դրա շնորհիվ՝ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Այս գործընթացը տեղի կունենա նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում, որի արդյունքում կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է մի քանի հարյուր:

 

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, նշել է. «Երեկ Ազգային ժողովում այս թեմային նույնպես անդրադարձել եմ, բայց նորից հարկ եմ համարում ընդգծել, որ մեր հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերությունների, որովհետև այսօր արդեն շատ լուրջ խոցեր խնդիրներ ենք  տեսնում երկու ուղղությամբ: Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով և ուզում եմ ասել, որ մենք այսպես ասած կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է, որ նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, թե այդպես շարունակելու է մնալ: «Այո, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատող իր շանսն է ստանալու: Մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, իհարկե, անկախ որևէ հարակից գործոնից: Եվ մենք իսկապես պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որպեսզի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը հասնենք որպես նպատակ: Դրա համար սա միջանկյալ լուծում է, որովհետև այդ խնդիրը մենք չենք լուծում ուղղակի նախարարությունները միավորելով և այդ խնդիրը մենք չենք կարող լուծել ուղղակի փակ աչքերով կրճատումներ իրականացնելու միջոցով: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծվի. «Պետական կառավարման համակարգում իսկապես պետք է աշխատեն բարձր որակավորմամբ աշխատողներ՝ սրանից բխող հետևանքներով: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար: Այսպես կոչված պարգևավճարային սկանդալները և այս կարգի սկանդալները ծագում են հենց այստեղից, խնդիրն այստեղ է և  ոչ թե որևէ այլ տեղ:  Այսօր էլ մենք այդ խնդիրն ունենք, երբ պետական կառավարման համակարգից տեղի է ունենում արտահոսք: Սա մենք պետք է շատ հստակ արձանագրենք, որովհետև նախկինում եղել են այլընտրանքային վճարումների տարբերակներ, բայց մենք բնականաբար չենք կարող գնալ այդ ճանապարհներով: Մենք պետք է այն, ինչ դե ֆակտո պետական ծառայողը ստանում է՝ եկամուտը,  դե յուրե արձանագրված լինի: Եվ քանի որ հեղափոխությունից հետո այդ այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են գործել՝ խնդիր է առաջացել այդ աշխատող մարդկանց համարժեք վճարումներ իրականացնել: Հետևաբար, այստեղից են ծագում այսպես կոչված պարգևավճարային սկանդալները և լավ է, որ ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար. ովքեր են մեր պետական կառավարման համակարգի աշխատողները, մենք ինչ պահանաջներ ենք դնում նրանց առաջ, արդյոք պետական ծառայությունը պետք է նշանակի երկրորդ, երրորդ, չորրորդ կարգի աշխատանք, թե դա պետք է նշանակի առաջին կամ երկրորդ կարգի աշխատանք: Այս թեմաները պետք է մաքսիմալ բաց,  թափանցիկ քննարկենք, բայց պետք է նաև համբերատար քննարկենք»:

 

Կառավարությոան ղեկավարն ընդգծել է, որ նախարարությունների մասնագետներին պետք է լիարժեք ներգրավել պրոցեսում. «Այն մարդիկ, ովքեր ազդակիր են, պետք է ներգրավել գործընթացի մեջ, բայց կրկին ասում եմ, այս գործընթացի մեջ որևէ նեգատիվ տրամադրվածություն պետք է չլինի, որևէ անձ, անհատ, խումբ, վարչություն չպետք է սա ընկալի որպես իր դեմ արվող գործողություն: Արդեն ասացի, թե սա ինչ տրամաբանությամբ է արվում և յուրաքանչյուրն ունենալու է իր շանսը և յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ինքն է որոշելու, այդ շանսից օգտվում է, թե ոչ: Այս պրոցեսի արդյունքում պետական կառավարման համակարգում պետք է մնան լավագույնները, այլ տարբերակ մենք ուղղակի չունենք»:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
ԱԱԾ. Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու որոշում է կայացվել՝ նրան կալանավորելու նպատակով դատարան ներկայացնելու համարԱԱԾ. Շիրակի թեմի առաջնորդին ձերբակալելու որոշում է կայացվել՝ նրան կալանավորելու նպատակով դատարան ներկայացնելու համար
Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՓաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, հիմնական սպառնալիքը նստած է կառավարությունում․ Աջապահյանը դուրս է եկել իրավապահների մոտԵս սպառնալիք չեմ այս երկրի համար, հիմնական սպառնալիքը նստած է կառավարությունում․ Աջապահյանը դուրս է եկել իրավապահների մոտ
ԱԱԾ դիմակավորված հատուկ ջոկատայինները մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքԱԱԾ դիմակավորված հատուկ ջոկատայինները մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք
Գործ ունենք ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ. Դավիթ ԱնանյանԳործ ունենք ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի հետ. Դավիթ Անանյան
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրությունը, որը վերագրվում է Փաշինյանին,  կեղծ էՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ԶԼՄ-ներում տարածված ձայնագրությունը, որը վերագրվում է Փաշինյանին,  կեղծ է
Սամվել Կարապետյան. Ներկա իշխանությունները մեր փոքր երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոնՍամվել Կարապետյան. Ներկա իշխանությունները մեր փոքր երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն
Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը կներկայացվի ԵՄ անդամ պետությունների հաստատմանըՎիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը կներկայացվի ԵՄ անդամ պետությունների հաստատմանը
Հայաստանն ու ԱՄՆ-ը կարեւորում են Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը կարեւորում են Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը
Ավելացնում են Սեւանա լճում սիգի որսի չափաքանակըԱվելացնում են Սեւանա լճում սիգի որսի չափաքանակը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  27-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 27-ին
Հայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ
ԱԺԲ-ը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ դիրքորոշում արտահայտել կոլաբորացիոն ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների առնչությամբԱԺԲ-ը միջազգային հանրությանը կոչ է անում հստակ դիրքորոշում արտահայտել կոլաբորացիոն ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների առնչությամբ
ՀԱԿ փոխնախագահ. Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկըՀԱԿ փոխնախագահ. Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը
Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի  փոխնախագահի հետՀայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի  փոխնախագահի հետ
Կառավարությունը եւս 600 մլն դրամ է հատկացրել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը շարունակելու համարԿառավարությունը եւս 600 մլն դրամ է հատկացրել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը շարունակելու համար
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
Ադրբեջանական ԶՈՒ օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը զեկույց է հրապարակել նրանց բանակի վայրագությունների մասինԱդրբեջանական ԶՈՒ օրվան ընդառաջ «Գեղարդ» հիմնադրամը զեկույց է հրապարակել նրանց բանակի վայրագությունների մասին
Փաշինյանն առաջարկել է պետական պարգևի ներկայացնել նախօրեին ՀԱԵ սպասավորներին ձերբակալած ուժայիններինՓաշինյանն առաջարկել է պետական պարգևի ներկայացնել նախօրեին ՀԱԵ սպասավորներին ձերբակալած ուժայիններին
Քաղաքագետ. Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավՔաղաքագետ. Յոթ տարի է՝ երկիրը մի հանդարտ շաբաթ չունեցավ
2025թ. օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ2025թ. օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե դատապարտումը չհասնի գործի, վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանըՐաֆֆի Հովհաննիսյան. Եթե դատապարտումը չհասնի գործի, վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանը
Փաշինյանը սպառնացել է կաթողիկոսին հեռացնել Վեհարանից, իսկ Փաշինյանը սպառնացել է կաթողիկոսին հեռացնել Վեհարանից, իսկ "ԿԳԲ գործակալ" Լևոն Տեր-Պետրոսյանին անվանել է "վախկոտ մարդատյաց"
Քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների հզորացման հնարավորություններըՔննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների հզորացման հնարավորությունները
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերինՀայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին
Կառավարությունում քննարկվել են  Կոնդ թաղամասի վերակառուցման վերաբերյալ մոտեցումներըԿառավարությունում քննարկվել են  Կոնդ թաղամասի վերակառուցման վերաբերյալ մոտեցումները
Գերագույն հոգևոր խորհուրդը Բագրատ արքեպիսկոպոսի և Գերագույն հոգևոր խորհուրդը Բագրատ արքեպիսկոպոսի և "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների ձերբակալությունները քաղաքականացված է որակել
"Սրբազան պայքար" բողոքի շարժման առաջնորդը երկու ամսով կալանավորվել է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է