Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
<Նախաքննական մարմինը թույալտրել է Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով բացակայել Հայաստանից>,- հայտնել է Գալստնյանը: Ըստ որում, Գալստյանը չի ճշտել, թե որտեղ է գնացել Սարգսյանը, ինչ նպատակով և որքան ժամանակով: Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը 2003-2011 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր: Դեռ անցած տարվա ամռանից նա ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածով մեղադրվում է խարդախության մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ հատուկ ծառայությունը մոտ ժամանակներս կավարտի Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը, ինչից հետո հայտնի կդառնա այն 30 մլն դոլարի ճակատագիրը, որի նկատմամբ դեռ 2018 թ. հուլիսի 9-ին կալանք էր դրվել: Ավելի վաղ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար: