


Արմինֆո. Մարտի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին «Արեւելյան գործընկերության՚ գործընթացում ծանրակշիռ ներդրման համար:
Եվրոպայի խորհրդի ղեկավարի խոսքերով, անցած 10 տարիներին «Արեւելյան գործընկերությունը՚ էական առաջընթաց է արձանագրել ծրագրի նախաձեռնությունների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԱԳ շրջանակում իրականացվող ծրագրերին:
Արեւելյան գործընկերությունը (ԱԳ) համատեղ ծրագրային նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է ԵՄ արեւելյան 6 հարեւանների `Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:



