Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Այս մասին Տուսկը հաղորդել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: Ըստ Տուսկի, վերջին ժամանակներս բանակցային գործընթացը եւ կողմերի շփումները թվում են հուսադրող: «Համոզված ենք, որ ստատուս քվոյի պահպանումը չի կարող երկար ժամանակ շարունակվել: Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում` միջազգային իրավունքի տառին համապատասխան», - ընդգծել է նա:
Ինչպես նշել է Դոնալդ Տուսկը, պետք է հասկանալ, որ տարածաշրջանում ապրող ժողովուրդների խաղաղություն հաստատելու պահանջմունքը պետք է վեր լինի ամեն ինչից: