Arminfo.info


 Երեթշաբթի, 5 Մարտի 2019 10:31
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյան. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողության համար

Նիկոլ Փաշինյան. Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողության համար

Արմինֆո.Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողության համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին ելույթ ունենալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

<Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել եւ ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաեւ մեր այսօրվա մարտահրավերների եւ ապագայի մեր նպատակների եւ պլանների մասին:

 

Հարգելի գործընկերներ, Հայաստանում ներկայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք աննախադեպ են իրենց բնույթով եւ չափերով՝ փոփոխություններ, որոնք լիովին փոխում են մեր քաղաքական եւ տնտեսական լանդշաֆտը: Անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի հեղափոխություն: Հայ ժողովուրդը, առաջնորդվելով սիրո, հանդուրժողականության եւ եղբայրության կարգախոսներով, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր քաղաքական իրավունքները եւ կառուցելու հասարակություն՝ ըստ յուր նվիրական իդեալների եւ արժեքների: Նրանք ընտրեցին ժողովրդավարության եւ բազմակարծության, արդարության եւ հավասարության ուղին: Նրանք հանդես եկան կոռուպցիայի եւ քաղաքական համակարգի դեմ, որը հիմնված էր պատվիրատու-պատվիրող հարաբերությունների վրա: Նրանք ընդդիմացան երկրի քաղաքական էլիտային, որը մենաշնորհել էր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքը: Նրանք ընդդիմացան օլիգարխիկ տնտեսությանը եւ նաև նրանց, ովքեր ստեղծել եւ շահագործում էին երկրի հանքարդյունահանող հաստատությունները:

 

Թավշյա հեղափոխությունը վերականգնեց ժողովրդավարությունը Հայաստանում:

Անցյալ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները ամրապնդեցին մեր ձեռքբերումները: Հեղափոխության ետեւում կանգնած քաղաքական ուժերը տարան աննախադեպ հաղթանակ: Մենք ստացանք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` ավելի քան 70 տոկոս ձայն:

25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որեւէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Նույնքան կարեւոր է ասել, որ վերջին ընտրություններն արժանացան եվրոպական դիտորդների լավագույն գնահատականներին, որոնք ողջունեցին դրանք որպես ազատ, արդար եւ թափանցիկ:

Համոզված եմ, որ ժողովրդավարության հաղթանակը անխուսափելի է մեր երկրում: Իմ վստահությունը հիմնված է հետեւյալ նախադրյալների վրա.

Նախ, ազատության եւ ժողովրդավարության գաղափարները խոր արմատներ ունեն մեր ժողովրդի հիմնական արժեքների մեջ: Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ 1980-ականների վերջերին համազգային շարժում սկսվեց նախկին կոմունիստական ռեժիմի դեմ: 1991 թ. մեր անկախության վերականգնումն անվիճելիորեն ուղղված էր սահմանադրական ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ ազատական արժեքների վրա հիմնված հասարակության կայացմանը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարությունը խեղաթյուրվեց՝ շեղելով մեզ նախապես ընտրված ժողովրդավարական ուղուց: Դա արդյունք էր մեր ավանդական արժեքների եւ ձգտումների թյուր մեկնաբանության:

 

Երկրորդ, մեր հասարակության մեջ ժողովրդավարական փոխակերպումը հիմնված է հայ հասարակության բոլոր շերտերի եւ ամբողջ աշխարհում 6 միլիոնանոց սփյուռքից եկող լայն սոցիալական պահանջարկի վրա: Այս առաջադեմ գործընթացը ծնվել է մեր ժողովրդի կամքից եւ ձգտումներից: Ավելին, դա արտաքին ուժերի հետ կապ չունի: Այն մեր արտաքին քաղաքականության մեջ ոչ մի տեկտոնային տեղաշարժ չի առաջացրել, ոչ էլ մեր արտաքին քաղաքականության ռազմավարության որեւէ փոփոխություն: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական պարտավորություններին եւ գործընկերներին:

 

Երրորդ, ժողովրդավարությունը մեզ համար սոսկ գոյատեւման տարբերակ չէ. այն մեզ համար անվտանգության հարց է: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի եւ մեր քաղաքական մշակույթի համար ճիշտ է ընդունել, որ ժողովրդավարությունը ապահովում է ավելի ուժեղ եւ ավելի արդյունավետ տնտեսական եւ քաղաքական ինստիտուտներ, որոնք հանդիսանում են երկրի զարգացման կարեւոր նախապայման: Հետեւաբար, մենք մերժեցինք նախկինում գոյություն ունեցող թերզարգացած պետական ինստիտուտների շքեղությունը: Դրանք հանգեցրին տնտեսական անարդյունավետության` խոչընդոտելով մեր երկրի առաջընթացին: Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձավ հրամայական: Այսօր մենք այլընտրանք չունենք:

Ժողովրդավարությունը մեզ պետք է 21-րդ դարում մրցունակ լինելու համար: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի եւ ամրապնդվի: Որո՞նք են այսօրվա հիմնական մարտահրավերները:

 

Առաջին հերթին, դա մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունն է: Այսօր աղքատության գծից անդին գտնվող մարդիկ կազմում են մեր ազգաբնակչության մեկ երրորդը: Նրանք են հանդիսանում ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքի հիմնական սոցիալական հենքը, ինչին մենք անցյալում ականատես եղանք:

Մեր հասարակությունում առկա է տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության միջեւ սերտ փոխհարաբերություն: Միջին դասի փոշիացումը, ըստ իս, հանգեցրեց ժողովրդավարության անկման: Այսպիսով, ուժեղ եւ կենսունակ միջին դասը Հայաստանում կայուն ժողովրդավարության հիմնական նախադրյալներից մեկն է եւ, հետեւաբար, մենք պետք է գնանք տնտեսական հեղափոխության ուղիով, ինչը մեր կառավարության հերթական նպատակն ու Ծրագրի անկյունաքարն է:

 

Այս տեսանկյունից մենք ընդունեցինք եւ արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը եւ բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը:

 

Մենք մտադիր ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել մեր հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ: Մենք նաեւ կենտրոնանում ենք մեր կրթական համակարգի բարեփոխման վրա: Մարդիկ պետք է կարողանան ապրել եւ արարել արագ զարգացող ու անընդհատ փոքրացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով: Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների եւ գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որեւէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար:

 

Հարգելի գործընկերներ, մեր բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում մենք հանդիպում ենք մի շարք խոչընդոտների: Այս առումով պարզ է մի բան. Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար: Այս նախաձեռնության արժեքը եւ գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների: Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Մենք պատրաստ ենք Եվրոպական միության հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

 

Այս առումով ես ուզում եմ նշել, որ Եվրամիության անդամ պետությունների կողմից CEPA- ի արագ վավերացումը կարևոր է դրա լիակատար իրագործման եւ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Այս պահին անդամ պետությունների ավելի քան մեկ երրորդն արդեն վավերացրել է Համաձայնագիրը, եւ մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մյուսները ևս նույնը կանեն: Այս հարցում մենք շատ ենք հավատում խորհրդարանի աջակցությանը եւ ձեր անձնական ներդրմանը:

 

Մեր համագործակցության օրակարգի համատեքստում կցանկանայի նշել նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումների եւ ընդհանրապես մեր համագործակցությանը:

 

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեր աջակցությունը հայցել այս գործընթացի խթանման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հետեւողականորեն կատարում է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ ևւ հարթ կընթանան մեր բարեփոխումները:

 

Հարգելի գործընկերներ, Հարավային Կովկասում դեռեւս հարատևող աշխարհաքաղաքական եւ անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը: Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը եւ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի եւ տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա:

Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը եւ կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը:

 

Երրորդ, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները եւ շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:

Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետեւանքներ են ունենում մեր տնտեսության վրա` նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները:

 

Խորհրդարանի հարգարժան անդամներ, կցանկանայի կարեւորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը:

Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը: Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որեւէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար եւ երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն եւ ձեւավորում են իրենց սեփական կառավարությունը:

 

Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի եւ հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

 

Խորհրդարանի հարգելի անդամներ, մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջեւ վստահությունը հակամարտությունների կարգավորման կարեւոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության եւ համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական եւ քաղաքական անհեթեթություն: Աշխարհն օրեցօր փոխվում է՝ գնալով ավելի մեծ փոխկապակցման եւ փոխկախվածության ճանապարհով: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության եւ տնտեսական համագործակցության նոր ձեւեր: Երկխոսության, հանդուրժողականության եւ փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ>,- ասել  է նա: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ինԱմերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
«Պարզից պարզ».ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ«Պարզից պարզ».ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ
Հայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել. նախարարՀայաստանի իշխանությունները ցանկանում են Դիլիջանի շրջանում նոր թունել կառուցել. նախարար
Օդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար․ՍիմիդյանՕդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար․Սիմիդյան
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները երկրի արգելոցային գոտիներում. նախարարՀայաստանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները երկրի արգելոցային գոտիներում. նախարար
«ՀայաՔվե» միավորումն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին«ՀայաՔվե» միավորումն առաջարկում է ստեղծել եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին
Կաթողիկոս. երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք պետք է պահենք միաբանությունը ազգային մեր կյանքումԿաթողիկոս. երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք պետք է պահենք միաբանությունը ազգային մեր կյանքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբTabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ
Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքըՄեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը
Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` ուսանելուԱննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան` ուսանելու
Ռուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում ՀԱԵ-ինՌուսաստանի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնում ՀԱԵ-ին
Փաշինյանը շարունակում է ՀԱԵ դեմ արշավը․նա Մայր Աթոռից պատասխան է պահանջումՓաշինյանը շարունակում է ՀԱԵ դեմ արշավը․նա Մայր Աթոռից պատասխան է պահանջում
Ճամբարակում գազի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ. ՆԳՆՃամբարակում գազի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ տուժածներ. ՆԳՆ
ՀՅԴ. Բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչ ճանապարհով է առաջնորդում հայ հասարակությանըՀՅԴ. Բոլորի համար պարզ է, թե Փաշինյանն ինչ ճանապարհով է առաջնորդում հայ հասարակությանը
Հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակըՀունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  11-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 11-ին
Սեյրան Օհանյան. գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի վարչապետի պատվերՍեյրան Օհանյան. գլխավոր դատախազը կատարում է Հայաստանի վարչապետի պատվեր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում. ԿԳՄՍՆՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում. ԿԳՄՍՆ
Սարգսյանը կրկին Փաշինյանին կոչ է արել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթըՍարգսյանը կրկին Փաշինյանին կոչ է արել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթը
Սերժ Սարգսյան. այն ամենը, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, տեղավորվում է Սերժ Սարգսյան. այն ամենը, ինչ կատարվում է ՀԱԵ շուրջ, տեղավորվում է "իրական Հայաստանի" գաղափարի մեջ
Ժաննա Անդրեասյան. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա որևէ պարագայում չի կարող փոխվել Ժաննա Անդրեասյան. Մեր երկրում կա մեկ պետական լեզու՝ հայերենը, և դա որևէ պարագայում չի կարող փոխվել
ՀԱԵ դեմ Փաշինյանի հարձակումները համընկել են արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված եկեղեցու նախաձեռնությունների հետ. ՀՅԴՀԱԵ դեմ Փաշինյանի հարձակումները համընկել են արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված եկեղեցու նախաձեռնությունների հետ. ՀՅԴ
Երևանում կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել, այդ թվում՝ տարեց կինԵրևանում կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել, այդ թվում՝ տարեց կին
Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցումԺամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում
ԿԳՄՍ նախարար. Ակադեմիական քաղաքի կառավարման և ֆինանսավորման հայեցակարգը մշակում է Մյունխենի տեխնիկական համալսարանը ԿԳՄՍ նախարար. Ակադեմիական քաղաքի կառավարման և ֆինանսավորման հայեցակարգը մշակում է Մյունխենի տեխնիկական համալսարանը
Թուրքական ակադեմիական ամսագրերը շարունակում են կեղծել Հայաստանի պատմությունըԹուրքական ակադեմիական ամսագրերը շարունակում են կեղծել Հայաստանի պատմությունը
2024 թվականին մասնագիտական կրթության հաստատություններում ընդունելությունը 11,4%- ով ավելացել է2024 թվականին մասնագիտական կրթության հաստատություններում ընդունելությունը 11,4%- ով ավելացել է
Հունվարից  մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՔԿ-ը վերադարձրել է ողջ 2024 թվականի ընթացքում վերականգնված վնասը 3.8 անգամ գերազանցող  գումարՀունվարից  մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՔԿ-ը վերադարձրել է ողջ 2024 թվականի ընթացքում վերականգնված վնասը 3.8 անգամ գերազանցող  գումար
«Ի գործ» ծրագրով հայրենադարձության մակարդակը կազմել է 70%«Ի գործ» ծրագրով հայրենադարձության մակարդակը կազմել է 70%
Զախարովա. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք Զախարովա. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք 
Իրանը խափանել է Իրանը խափանել է "Զանգեզուրի միջանցք" ստեղծելու փորձը. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական
Վճռաբեկ դատարանը մերժել է Արմեն Չարչյանի գործով գլխավոր դատախազի բողոքըՎճռաբեկ դատարանը մերժել է Արմեն Չարչյանի գործով գլխավոր դատախազի բողոքը
Գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համարԳլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին՝ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
ՀՀ վարչապետը մտադիր է ձևավորել համակարգող խումբ՝ նոր Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու նպատակովՀՀ վարչապետը մտադիր է ձևավորել համակարգող խումբ՝ նոր Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու նպատակով
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնականի խոսքերը հիստերիա են առաջացրել ԲաքվումԼեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնականի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 10-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 10-ին
Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբՆերդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ
Հայաստան է ժամանել Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությունըՀայաստան է ժամանել Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի պատվիրակությունը
Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար "Հայաստան"-ը պատրաստ է ապահովել պակասող 28 պատգամավորների ստորագրությունները
Ադրբեջանագետ. Ադրբեջանագետ. "Արևմտյան Ադրբեջան" ծրագիրը Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունք է
ՀՀ ՔԿ. էլեկտրոնիկայի խանութների ցանցը լրացուցիչ վճարել է նախկինում թաքցված 460 մլն դրամի հարկերըՀՀ ՔԿ. էլեկտրոնիկայի խանութների ցանցը լրացուցիչ վճարել է նախկինում թաքցված 460 մլն դրամի հարկերը
Պատգամավոր. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններումՊատգամավոր. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները շարունակում են իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում
Ամերիկացի իրավապաշտպան. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումն ավելի հավանական է, քան՝ խաղաղության հաստատումըԱմերիկացի իրավապաշտպան. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի շարունակումն ավելի հավանական է, քան՝ խաղաղության հաստատումը
Շնորհազրկված պատգամավոր. Մենք չենք պաշտպանելու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնի համարՇնորհազրկված պատգամավոր. Մենք չենք պաշտպանելու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնի համար
Հայաստանը միանում է Չարլի Չապլինի Հայաստանը միանում է Չարլի Չապլինի "Ոսկու տենդ" լեգենդար ֆիլմի համաշխարհային հոբելյանին
Ամենայն հայոց կաթողիկոսն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել արցախցիներինԱմենայն հայոց կաթողիկոսն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել արցախցիներին
ԱԺ պատգամավոր. ՀԱԵ ապրանքն այլևս գնորդ չունի, քանի որ երկրում այլևս ոչ լեգիտիմ իշխանություն չկաԱԺ պատգամավոր. ՀԱԵ ապրանքն այլևս գնորդ չունի, քանի որ երկրում այլևս ոչ լեգիտիմ իշխանություն չկա
Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններԱմենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
ՀՀ վարչապետ. Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի ՎեհարանըՀՀ վարչապետ. Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի Վեհարանը
Վարչապետի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյանն առնչվող լուրերըՎարչապետի մամուլի քարտուղարը հերքել է Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյանն առնչվող լուրերը
Մեկնարկում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըՄեկնարկում է Հայաստանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը
ՀՀ առաջին նախագահը խստիվ դատապարտել է Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունըՀՀ առաջին նախագահը խստիվ դատապարտել է Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը
Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնըՀայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 9-ին
Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն ՍուրենյանցԵրևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց
Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից. "Պատիվ ունեմ"-ի վարչապետի թեկնածուն միավորման կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին
ԱԺ-ում ամփոփվել են Վալենտինա Մատվիենկոյի Երեւան այցի արդյունքներըԱԺ-ում ամփոփվել են Վալենտինա Մատվիենկոյի Երեւան այցի արդյունքները
ԱԺ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցությունը հայտնել է վարչապետի թեկնածուի անունը՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար
Սերժ Սարգսյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ընտրել՝ Փաշինյանին իմպիչմենտի շրջանակումՍերժ Սարգսյանի կուսակցությունը վարչապետի թեկնածու է ընտրել՝ Փաշինյանին իմպիչմենտի շրջանակում
Փաշինյան. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՓաշինյան. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը