Արմինֆո. Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:
Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Սենատի նախագահը Հայաստանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ եւ շահագրգռվածություն երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակման գործում:
Տոկաեւի խոսքերով, Ղազախստանում անփոփոխ համակրանքով են վերաբերվում հայոց պետությանը, նրա ժողովրդին, մշակույթին եւ ավանդույթներին: Ղազախստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ գոյություն ունեն վաղեմի բարեկամության պատմական ավանդույթներ, հետեւաբար, ըստ խորհրդարանի վերին պալատի ղեկավարի, կարևոր նշանակություն ունի դարերի խորքը գնացող մշակութային կապերի եւ համագործակցության ուսումնասիրման աշխատանքը:
Տոկաեւն ընդգծել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ փոխգործակցության առաջնային կարեւորությունը ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններում: