Արմինֆո. Իրանի իրավապահ մարմինները 29 ադրբեջանցիների են ձերբակալել Թավրիզում ֆուտբոլի խաղի ժամանակ Հայաստանի դրոշն այրելու համար: Այդ մասին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշենք, որ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դրոշն այրելու պատճառը եղել է Թեհրանի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆին` «Արցախը Հայստան է, և վերջ՚ գրառմամբ պաստառի ֆոնին:
Հիշեցնենք, որ ուրբթաթ օրը Թավրիզի մարզադաշտում Հայաստանի դրոշն այրելուց զատ, ադրբեջանցի ակտիվիստները Թեհրանում Հայաստանի դեսպանատան պատերին փակցրել են «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է՚ գրառմամբ թերթիկներ: