
Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարարությունը գտնում է, որ վիտամիններով և միկրոտարրերով ալյուրի հարստացումը հանրային առողջապահության կարևոր միջոցառումներից է: Այսպիսով՝ Առողջապահության նախարարությունը չի հրաժարվել ֆոլաթթվով և երկաթով ալյուրի հարստացման՝ լայն հնչեղություն ստացված նախագծից:
<Ալյուրի պարտադիր հարստացման օրենք ընդունված է 82 երկրում>,- հայտնել են Առողջապահության նախարարությունում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան: Նպատակն է կրճատել որոշ վիտամինների և հանքանյութերի /միկրոսննդատարրերի/ անբավարարության տարածվածությունը և բարելավել բնակչության առողջությունը, մասնավորապես՝ ապահովելով մարդկանց դեֆիցիտային միկրոսննդատարրերից երկուսի՝ երկաթի և ֆոլաթթվի այնպիսի քանակներով, որոնք առկա են լիարժեք սննդակարգերում՝ բնական մակարդակներով: Նախարարությունում գտնում են, որ միկրոսննդատարրերը, այդ թվում՝ երկաթն ու ֆոլատները, մարդու օրգանիզմում այլ նյութերից չեն սինթեզվում, դրանց միակ աղբյուրն ընդունած սնունդն է, և այդ պատճառով դրանք կոչվում են <կենսականորեն անհրաժեշտ> կամ <անփոխարինելի նյութեր>:
Այս առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է այս ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքների, հանրային և մասնագիտական քննարկումների իրականացումը, ինչպես նաև ֆինանսների առկայության դեպքում՝ լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Ինչպես նշվում է ԱրմԻնֆո-ի հարցման պատասխանում՝ հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միության սննդի անվտանգության և մակնշման կանոնակարգերում ալյուրի պարտադիր հարստացումը, որպես պահանջ, սահմանված չէ, ինչպես նաև 2015-2016 թթ. ՀՀ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքում սակավարյունության վերաբերյալ ստացված բարելավված ցուցանիշները, ՀՀ առողջապահության նախարարությունը վիտամինահանքանյութային թերսնուցման հաղթահարման օրենսդրական դաշտի վերանայմանը կանդրադառնա լրացուցիչ լաբորատոր ուսումնասիրության և իրազեկման աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո:
Հարստացումը՝ համադարման
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱՆ ԱԱԻ հանրային առողջապահության մասնագետ, ավագ գիտաշխատող Հրայր Ասլանյանը, ֆոլաթթվի սպառման օրական նորման կազմում է մեծահասակների համար 400 մկգ: Մինչդեռ մարդն օրական ստանում է պահանջվող նորմայի մեկ տասներորդ մասը կամ փոքր-ինչ ավելի՝ մեկ հինգերորդ: Դրա հետևանքով, վիճակագրության համաձայն, Հայաստանում նյարդային խողովակի արատները (Spina bifida -հիդրոցեֆալիա), որոնք երեխաների անժամկետ հաշմանդամության պատճառ են հանդիսանում, 4 անգամ գերազանցում է նման դեպքերի քանակն այն երկրներում, որտեղ գործում է ալյուրի հարստացման օրենսդրական հրամայական: Ըստ որում, ինչպես նշել է Ասլանյանը, այսօր Հայաստանում բնածին արատներով երեխաների ռեեստ ձևավորված չէ:
Ասլանյանի խոսքով, թաքնված սովի խնդիրը հաճախ կապված չէ քաղաքացիների ֆինանսական հնարավորությունների հետ, և նույնիսկ ապահով ընտանիքները ոչ ճիշտ սնվելու դեպքում թերսնման խնդիրներ ունեն: Դա պայմանավորված է նաև թե ազգային խոհանոցի առանձնահատկություններով, թե Հայաստանի բնակչության կենսակերպով, ովքերը մինչև վերջին պահը, մինչև ճակատագրական <իքս ժամը> չեն դիմում բժշկի օգնությանը:
Առողջապահության նախարարությունը՝ շահերի պաշտպան, թե՞ համաշխարհային միտումներին հետևելու ձգտում
Ֆոլաթթուով ալյուրի արհեստական հարստացումը վերջին տասնամյակների միտումն է: Նախաձեռնությունը պատկանում է Food Fortification Initiative (FFI ԱՄՆ), խմբին, որը բաղկացած է 89 կազմակերպություններից, որտեղ ներառված են Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այլ խոշոր համաշխարհային հաստատություններ: Ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ օրենսդրություն ունի մոտ 80 երկիր, եգիպտացորենի ալյուրի`12, բրնձի այլուրի`5 երկիր: Եվրոպայի և Ասիայի 7 երկրներում ալյուրի հարստացումը պարտադիր է: Այս ծրագրում ընդգրկված են Ամերիկայի և Ավստրալիայի մայրցամաքներն ամբողջությամբ: Ալյուրը չի հարստացվում Եվրասիայի շատ երկրներում (այդ թվում`Չինաստանը և Հնդկաստանը): Հիմնական հավելումներն են երկաթային միացությունները և ֆոլաթթուն: Կարող են ավելացվել նաև ցինկ, A, D, ինչպես նաև B խմբի այլ վիտամիններ`նիկոտինաթթու, տիամին, ռիբոֆլավին և ցիանոկոբալամին: FFI- ի համաձայն, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչ քանակությամբ և ինչ հավելումներ պետք է օգտագործի տեղական ալրաղացները:
2014-ին Հայաստանը նույնպես որոշեց հետևել այդ միտմանը, ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ցորենի ալյուրի հարցտացման մասինե օրենքիև «Վարչական իրավախախտումների մասինե օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագծին: Ըստ առաջին նախագծի, Հայաստանում գործող օրական 30 տոննա կամ ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պետք է հարստացվի հանքային և վիտամինային հավելումներով: Ծրագրի նախաձեռնողն է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Կազմակերպությունը տեղեկացրել է, որ անվճարկտրամադրի սարքավորումներ և տեխնիկա: Ըստ կառավարության, ալյուրի հաստացման դրական ազդեցությունը կդրսևորի իրեն 3-5 տարի անց: Առողջապահության նախարարության առողջապահության պաշտոնյաները հայտարարել են, որ օրինագիծն ուղղված է Հայաստանի բնակչության մի հիվանդությունների հաղթահարմանը, ինչպիսիք են`անեմիան, նյարդային խողովակի արատները (spina bifida - hydrocephalus), որոնք պատճառ են դառնում երեխաների վաղաժամկետ հաշմանդամության և սրտանոթային հիվանդությունների, որոնք առաջանում են ֆոլաթթվի և երկաթի բացակայության հետևանքով: Ակնկալվում է, որ սրտանոթային հիվանդությունները կնվազեն մոտ 10%, բնածին արատները`30-35%, երեխաների և կանանց անեմիան`25 -30%: Երկրորդ օրինագիծը սահմանում է պատժամիջոցները`ալյուրը չհարստացնելու կամ ալյուրի հարստացման պահանջները խախտելու դեպքերում:
Ամենից առաջ՝ մի վնասիր
Տեղական փորձագետները մտավախություն ունեն այս նախաձեռնության առնչությամբ: Ըստ փորձագետների, հայերը հացն օգտագործում են մեծ քանակությամբ, և այն բանից հետո, երբ շրջանառության մեջ կդրվի հարստացված ալյուրից պատրաստված ապրանքները, դժվար կլինի վերահսկել մարդու կողմից սպառվող երկաթի և ֆոլաթթվի քանակը, ինչպես նաև այն, թե ինչպես են այդ միկրոտարրերն իրացվում: Անդրադառնալով միջազգային փորձին, նրանք նաև ասում են, որ մի շարք երկրներում, որտեղ սկսվել է ալյուրի հաստացման գործընթացը, երեք անգամ ավելացել են հաստ աղիքի օնկոլոգիական հիվանդությունները: Շատ երկրներ, այդ թվում`Ռուսաստանը, Ավստրիան, Գերմանիան, Իսրայելը, Ճապոնիան հրաժարվեցին ալյուրի հաստացման գաղափարից: Կոչ անելով «Մի վնասիրե բիոէթիկայի սկզբունքին, փորձագիտական հանրությունը և ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն իր «ոչե-ն է ասել նախագծին: Այնուամենայնիվ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները, չեն հրաժարվել ցորենի ալյուրի հաստացման մտադրությունից: Նախաձեռնության շրջանակներում ՀՀ կառավարությունը 2017-ի օգոստոսին հավանություն է տվել գործունեության ծրագրին, որի հիմնական նպատակն է. «Հայաստանի բնակչության իրազեկման բարձրացումը և ալյուրի հաստացումից օգուտների մասինե: Ինչպես պարզվում է, պարտադիր հարստացման նախաձեռնությունից չի հրաժարվել նաև նոր կառավարությունը: