Արմինֆո.Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի>,- գրել է նա:
Նշենք, որ երեկ գիշերն իր տան մոտ հարձակման է ենթարկվեկ բլոգեր Նարեկ Մալյանը, ով ժամանակին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնականն է եղել: Իշխանափոխությունից հետո արդեն ընդդիմադիր դարձած Մալյանն աչքի է ընկել մի շարք բողոքի ակցիաների կազմակերպմամբ, այդ թվում՝ ընդդեմ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի: Մալյանի հավաստմամբ, իր վրա հարձակվել են ԵՊՀ ուսանողներից բաղկացած <Ռեստարտ> շարժման մասնակիցները:
Այսօր՝ 13:00-ին, ԵՊՀ դիմաց պետք է տեղի ունենա ներկայիս իշխանությունների հակառակորդների բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Մալյանի: