Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը տարածաշրջան այցից և երկու երկրների բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, միջնորդները նշել են, որ փետրվարի 20-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մոտ ժամանակներս երկու երկրների առաջնորդների հանդիպման նախապատրաստման հարցերը, ինչպես նաև քննարկման հնարավոր թեմաները:
Համանախագահները հիշեցրել են, որ քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց ներկա է գտնվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: <Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են այս տարվա հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում իրենց զրույցի մասին: Առաջնորդները և համանախագահները քննարկել են իրավիճակը տեղում և հետագա քայլերի առնչությամբ իրենց սպասումները: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում առանց զոհերի շարունակվող իրավիճակը: Նրանք նաև ողջունել են բնակչությանը խաղաղության նախապատրաստման մասին տարածաշրջանում ծավալվող բանավեճերը: Առաջնորդներն ընդունել և Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նրանց հովանու ներքո առաջիկայում հանդիպելու մասին>,- ասվում է միջոնրդների հայտարարության մեջ: