Արմինֆո. Աբխազիայով և Հարավային Օսիայով տրանսպորտային միջանցքների շուրջ Մոսկվայի և Թբիլիսիի միջև բանակցություններում կտրուկ բեկումներ սպասել, ցավոք, պետք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փետրվարի 26-ին Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Դիվանագետները, մասնավորապես, քննարկել են Աբխազիայով և Հարավային Օսիայով տրանսպորտային միջանցքների ստեղծման վերաբերյալ 2011 թ. համաձայնագրի իրականացումը: Դիվանագետների վերջին հանդիպումն ավարտվել է անհրաժեշտ ձևակերպուների համաձայնեցմամբ, որոնք թույլ են տալիս բեռների տարանցում սկսել երկու վիճահարույց տարածքներով:
<Ռուս-վրացական բանակցությունների հաջող ավարտի հեռանկարները Հայաստանի համար, իհարկե, խիստ հետաքրքիր են: Մեր երկիրն ամենաշատն է շահագրգռված Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Երկու չճանաչված հանրապետություններով տրանսպորտային միջանցքների բացումը նոր՝ ոչ այդքան խնդրահարույց, ինչպես Վերին Լարսը, ճանապարհ կբացի դեպի Ռուսաստան>,- ընդգծել է քաղաքագետը:
Սակայն, լավատեսության առիթ Իսկանդարյանը դեռևս չի տեսնում: Ըստ նրա, դրա համար առանձնապես նախադրյալներ չկան: Եվ դա ՝ չնայած Կարասին-Աբաշիձե հանդիպումների շարքին և դրանց շուրջ ողջ լավատեսությանը, այդ թվում՝ Հայաստանի կողմից դրսևորվող: