Արմինֆո.Վրաստանի և Ադրբեջանի տարածքների շարունակվող օկուպացումը խանգարում է երկու երկրների զարգացմանը: Այդ մասին Բաքու այցի շրջանակներում հայտարարերել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
<Մեր երկրների տարածքային ամբողջականությունը դեռ վերականգնված չէ: Օկուպացիայի հարցը շարունակում է մեր ցավոտ վերքը մնալ: Դա մի կողմից խորընդոտում է մեր զարգացմանը, մյուս կողմից՝ չնայած դրան, այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդել մեր պետությունը, տնտեսությունը>,- նշել է Զուրաբիշվիլին:
Նա նշել է նաև ադրբեջանա-վրացական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը: <Ուրախ եմ աստեղ գտվելու համար: Քանի որ մենք խոսելու բան ունենք մեր անցյալի և ապագայի վերաբերյալ: Մեր տարածաշրջանը շատ հեռանկարային է>,-ընդգծել է Վրաստանի նախագահը: