Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ: