Արմինֆո. Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը, խոսելով այն մասին, որ Խաջալուում հանցագործության մեղավորները պետք է պատժվեն, հավանաբար, նկատի է ունեցել Ադրբեջանի այդ ժամանակվա իշխանություններին, որոնք էլ այդ վայրագություններն իրագործել են: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
<Այդ հրեշավոր գործողությունները կատարվել են Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով: Ի դեպ, նա հիմա Բաքվում է, և Բելառուսի դեսպանը կարող է հետաքրքրվել նրանից, թե ում կողմից և հանուն ինչ շահերի էր կազմակերպվել այդ կոտորածը: Այդ ժամանակ նրա համար պարզ կդառնար այդ ողբերգության մեղավորների իրական շրջանակը>,- ամփոփել է Բաբայանը:
Ըստ որում, Բաբայանը փաստել է, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատն այդ ամենը կազմակերպել է՝ քաղաքական շահերից ելնելով: Նրա խոսքով, այդ ժամանակ նեղ անձնական շահերը վեր են դասվել մարդկայինից: