


Արմինֆո.Հանրապետության տարածքում փետրվարի 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 26-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով:



