Արմինֆո.Հայաստանը կարող է նոր ռազմական վարկ վերցնել Ռուսաստանից: ՌԻԱ-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա ասելով, նոր պայմանագիրը կարող է ստորագրվել 100 մլն դոլարի վարկի իրացման ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն Ռուսաստանից 200 մլն դոլարի ռազմական վարկ է ստացել: Հետագայում ստորագրվել է 100 մլն դոլարի պայմանագիր, որն իրացման գործընթացում է: