Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019 18:08
Ալինա Հովհաննիսյան

ՀԱԿ-ը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ իր առաջարկները

ՀԱԿ-ը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ իր առաջարկները

Արմինֆո.  ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։

Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային եւ մասնակցային տնտեսության եւ ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները տնտեսության եւ ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ։ Այդ մասին ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:

<Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ուստի, առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և Սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող  Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ: Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար Հայ Ազգային Կոնգրեսը առաջնային է համարում արմատական լուծումները հետևյալ ուղղություններով.

1. Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխում

ա) Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության Նախագահի ընտրություններ:

բ) Արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի /տե՛ս նաև Կոնգրեսի 04․06․2018 և 23․07․2018 հայտարարությունները/։

գ) Քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունը դիտարկելով որպես ժողովրդավարության և իրավական պետության գլխավոր պատվար, ինչպես նաև պետական կառավարման կադրային դարբնոց, հատուկ քաղաքականություն իրականացնել դրանք առողջացնելու և զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես.

- Ընդունել <Կուսակցությունների մասին> նոր օրենք, տնտեսական և կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը զուգահեռ աստիճանաբար ներդնել կուսակցությունների ֆինանսավորման խնդրի լուծման նոր հայեցակարգ՝ պետական ֆինանսավորումից անցում կատարելով հասարակական ֆինանսավորման, կիրառելով կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման Հունգարիայի և Գերմանիայի փորձը: Ըստ այդմ, օրենսդրորեն նախատեսել, որ օրենքով սահմանված ԱԱՀ-ի դրույքաչափի 0.25 տոկոսի չափով հաշվարկված հարկի գումարը տնտեսվարող սուբյեկտները փոխանցում են իրենց նախընտրած կուսակցություններին և հ/կ-ներին, իսկ ֆիզիկական անձանց նվիրատվությունները եկամտահարկի հաշվարկման առումով համարվում են ծախս։

- Հիմնավորապես վերանայել արհմիությունների ձևավորումն ու գործունեությունը կարգավորող առկա օրենսդրական դաշտը, ստեղծել առավելագույն պայմաններ իրական, կենսունակ արհմիությունների զարգացման համար։

դ) Գործարկել հանրային հեռարձակման համար նոր թվային հաճախականությունները, եւ դրանք տրամադրել բոլոր հիմնական քաղաքական եւ հասարակական ուղղությունների դիմողներին։

2. Մրցակցային, ազատական տնտեսության հիմքերի վերականգնում

Այս խնդրի լուծումը կապահովվի հետևյալ պայմանների և առաջնահերթ կոնկրետ քայլերի կատարման դեպքում`

ա) Արմատախիլ անել կոռուպցիան

- Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները (իրագործումը դիտել անցումային արդարադատության կոնտեքստում)։

- Հիմնավորապես վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պետական այլ ծառայողների եկամուտների հայտարարագրման համակարգը` կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված` հայտարարագրված եկամուտների և իրական ունեցվածքի համեմատական վերլուծության չափորոշիչները:

- Բացառել պետական մարմիններում արտաբյուջետային միջոցների ձևավորումն ու օգտագործումը։

- Հստակ տարանջատել իշխանությունն ու խոշոր գործարարությունը: Օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն ստացած խոշոր ձեռնարկատիրոջ բիզնեսը հանձնվում է պետական կառավարման,

- Պետական եկամուտների աճին զուգահեռ, բարձրացնել դատավորների, դատախազների, ոստիկանության և հարկային ու մաքսային ծառայողների աշխատավարձերը։

- ՀՀ ողջ օրենսդրությունը մաքրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարդ և խճճող ձևակերպումներից` գործարար համայնքն ու քաղաքացուն ազատելով օրենսդրական թակարդներից: Այսուհետ բոլոր օրենքները, կառավարության որոշումներն ու այլ իրավական ակտերը ընդունել միայն կոռուպցիոն ռիսկերի բացակայության վերաբերյալ փորձագիտական եզրակացության առկայությամբ:

բ) Վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար

- Ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, վերանայել և ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները։

- Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, սահմանափակել շուկայի 33.33%-ի չափով: Սահամանափակումը պարտադիր կիրառել լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա տարածել օրենքով:

- Պետական բյուջե մուտքագրել ոչ թե մենաշնորհային հասույթի 2 տոկոսը, այլ 10 և ավելի բարձր տոկոսը՝ այն հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային շահույթի 50-95 տոկոսը։ Վերացնել 300 մլն դրամի տուգանքի շեմը։

- Օրենսդրորեն հստակ տարանջատել մեծածախ և մանրածախ առևտուրը` որպես գործունեության առանձին տեսակներ, արգելելով որևէ տնտեսվարողի կողմից դրանց միաժամանակյա գործածումը:

- Խստորեն կանոնակարգել սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար սահմանել դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ լ որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Մինչև օրենսդրական նոր պահանջների սահմանումը ստեղծված սուպերմարկետների համար նախատեսել երեկոյան ժամերի աշխատանքի սահմանափակումներ: Դրա հետ մեկտեղ՝ փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար, խոշոր քաղաքներում պարբերաբար անցկացնել պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ՝ հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով։

- Պետական գնումների մասին ՀՀ օրենսդրությունը լրամշակել այն հաշվով, որպեսզի գնումների գործարքների զգալի մասը իրականացվի ՓՄՁ-երի և գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Պետական գնումների համակարգը դուրս բերել ֆինանսների նախարարության ենթակայությունից։

- Մշակել հակադեմպինգային օրենսդրություն, որով, մասնավորապես, "ինքնարժեք+ողջամիտ շահույթ" սկզբունքի կիրառմամբ կբացառվի "գնային պատերազմը" տնտեսվարողների միջև:

գ) Վարել գործարարության խրախուսման քաղաքականություն, սահմանափակել պետության միջամտությունը բիզնեսին, ձևավորել բարենպաստ միջավայր ներդրումների համար

- Անհրաժեշտ է վերանայել գործարարության նկատմամբ վերաբերմունքի փիլիսոփայությունը. այն պետք է դիտարկվի ոչ միայն որպես պետական եկամուտների ապահովման աղբյուր, այլ նախևառաջ` որպես երկրի զարգացման ու հզորացման, քաղաքացիների բարեկեցության ապահովման գլխավոր գործոն։

- Հարկային ռեժիմը պետք է կայուն լինի յուրաքանչյուր երեք տարվա կտրվածքով: Բացառել այդ ժամանակահատվածում հարկային վճարումների ավելացում, կամ հարկային ռեժիմի ծանրացում նախատեող օրենսդրական փոփոխությունները։

- Կիրառել բիզնես-պետություն հարաբերություններում փոխադարձ վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն` "չխանգարել" սկզբունքով: Հարկային վարչարարությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ այնքան ֆիսկալ արդյունքների, որքան սահմանված խաղի կանոնները բոլորի կողմից պահպանելու երաշխավորմանը: Վերացնել հարկային պլանային ստուգումների պրակտիկան, դրանք կատարել միայն ուսումնասիրությունների արդյունքում և օպերատիվ տվյալների հիման վրա ձեռք բերված` էական խախտումների վերաբերյալ տեղեկատվության առկայության պարագայում: Տնտեսվարողներին տալ արձանագրված տուգանքները տարաժամկետ վճարելու հնարավորություն: Նորաստեղծ բիզնեսի կողմից թույլ տրված առաջին խախտումները դիտարկել որպես թերություն` սահմանափակվելով զգուշացումներով:

- Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կիրառել միայն որպես փոխարինող հարկ:

- Նախատեսել Ավելացված արժեքի հարկի աստիճանական` պետական եկամուտների աճին համամասնորեն, իջեցում մինչև 15 տոկոս:  Սահմանել, որ արտահանվող ապրանքների և ծառայությունների համար վճարված ԱԱՀ-ի` պետության կողմից վերադարձի ուշացումը ենթակա է տուգանքի: ԱԱՀ-ի հաշվարկումն ու վճարումը կախվածության մեջ դնել ոչ թե ապրանքների ներկրման փաստից, այլ գործունեության արդյունքներից: Սպասարկման ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, նրանց համար սահմանելով հարկման այլ կարգ:

-  Մաքսային հսկիչ գները սահմանել նվազագույն սակագնով:

-  Բացառել տնտեսվարողներին շրջանառու միջոցներից զրկող գերավճարների գանձման պրակտիկան:

- Անհետաձգելի խնդիր համարել պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման ծրագիրը:

- Առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը։

- Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը նույնպես ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։

- Գյուղատնտեսական բոլոր ռեգիոններում ձևավորել 20 տոկոս պետական մասնակցությամբ գյուղատնտեսության սպասարկման ագրոկայաններ (ներառյալ մեքենա-տրանսպորտային պարկը)` հետագայում պետական բաժնեմասը վաճառելու և գյուղացիական կոպերատիվներ հիմնելու նպատակով:

դ) Էապես կրճատել ստվերային տնտեսությունը

- Ստվերային տնտեսության կրճատման գլխավոր պայմանը` գույքի և եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրումն է: Ստվերի դեմ պայքարից զատ, այդ համակարգն ապահովում է եկամուտների հարկման արդարությունը և նպաստում է լարվածության մեղմմանը` սոցիալական ծայրահեղ բևեռացվածության պայմաններում: Միևնույն ժամանակ, մինչև եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրումը, անհրաժեշտ է եկամտահարկի հարկման բազան նվազեցնել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

- Առաջիկա երեք տարիներին հասնել Հարկեր/ՀՆԱ 23 տոկոսի, իսկ հինգ տարվա կտրվածքով՝ մինչև 25 տոկոսի հարաբերակցությանը։

ե) Վարել արտահանման խրախուսման հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն

- Ստեղծել արտահանման զարգացման նախարարություն, որի գլխավոր խնդիրները կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման միտումների վերլուծությունը, տեղական արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրությունը, խորհրդատվությունների տրամադրումը, արտահանման խթանման օրենսդրական նախագծերի մշակումը:

- Ձևավորել արտաքին առևտրի և ներդրումների պետական բանկ` արտահանման վրա հիմնված արտադրությունները և Հայաստանում երկարաժամկետ ներդրումները վարկավորելու գործառույթով:

-  Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:

զ) Ռազմավարական հեռանկարային ծրագրեր

Մենք իրագործելի խնդիր ենք համարում ռազմավարական չորս ուղղությունների զարգացումը, այդ թվում․

ա) Նկատի ունենալով Հայաստանում քիմիական արդյունաբերության առկա տեխնիկական հզորությունները, գիտական և կադրային կարողությունները, Նաիրիտի, Վանաձորի քիմմանրաթելերի և Երևանի քիմռեակտիվների գործարանների հետ կապված խնդիրները, մշակել պետության մասնակցությամբ ներդրումային ծրագիր` այդ բազայի հիման վրա գազի հումքով պլաստմասե առարկաների և պարարտանյութերի արտադրություն զարգացնելու համար։

բ) Հաշվի առնելով Հայաստանի էներգակախվածության հաղթահարման կենսական նշանակությունը, վարել այլընտրանքային էներգետիկայի զարգացման քաղաքականություն՝ հիմնված արևային, հողմային և ստորգետնյա ջրային ռեսուրսների էներգետիկ հզորությունների վրա: Նպատակ դնել վերականգնվող էներգառեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ավելացնել տարեկան 4   տոկոսային կետով։

գ) Կազմել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիր`շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման կրթական ծրագրերի վրա` մտավոր սեփականությունը դիտարկելով որպես ազգային հարստություն։

դ) Տուրիզմը դիտարկել ռազմավարական զարգացման ուղղություն և այդ նպատակով՝

- Հարկային գործիքների կիրառմամբ էապես կրճատել Զվարթնոց օդանավակայանի կողմից մատուցվող սպասարկման ծախսերը` ավիափոխադրումների ծառայությունների արժեքը էապես նվազեցնելու նպատակով։

- Առաջիկա 10-15 տարիներին հյուրանոցների կառուցումը ազատել հարկերից, իսկ գործունեության առաջին 5 տարիների համար սահմանել նվազագույն հարկեր։

- Նախկին տեսքով վերականգնել քանդված պատմական հուշարձանները, ինչպես օրինակ` Զվարթնոցի տաճարը, Ամբերդը, Արտաշատի արքայական պալատն ու թատրոնի շենքը և այլն։

- Վերականգնել Երևանի, Գյումրու, Գորիսի և մյուս բնակավայրերի հին թաղամասերը։

- Ձևավորել տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքները։

3. Դատաիրավական համակագի վերափոխում, արդարության հաստատում

ա) Որպես առաջնային քայլ դատական համակարգը պետք է մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից: Շինծու ու կեղծ մեղադրանքներով անմեղ անձանց կալանավորած ու դատապարտած, ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները գիտակցաբար ու միտումնավոր ոտնահարած բոլոր դատավորները, օրենքով սահմանված կարգով, ոչ միայն պետք է հետ կանչվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, այլեւ պատասխան տան դատարանի առաջ:

բ) Անցումային արդարադատության կիրառում․ ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է` ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում` կրած զրկանքների դիմաց:

Ի հավելումն ասվածի, մեր հասարակության և նոր կառավարության ուշադրությունն ենք հրավիրում կառավարման տարբեր բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ամփոփ ծրագրերին, որոնց ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք www.anc.am կայքում տեղադրված հետեւյալ փաստաթղթերը:

– Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ

– ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր

– Մշակութային մանիֆեստ

– Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ

– ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր

– Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ

– Արդյունաբերության զարգացման ծրագիր

– Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ>,- նշված է  Հայ Ազգային Կոնգրեսի հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան