Արմինֆո.Մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը կկարողանան մինչև 2019 թ. ապրիլի 1-ը Հայաստանի տարածք ներմուծել իրենց տրանսպորտային միջոցները: <Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծան ժամանակավոր արգելքի մասին> օրենքում փոփոխությունները հավանության են արժանավել կառավարության փետրվարի 15-ի նիստում:
Ներկայացնելով փոփոխությունների նախագիծը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ խոսքը <Բագրատաշեն> անցակետում կուտակված 830 ավտոմեքենայի մասին է: Խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումից անմիջապես հետո կառավարությունը փոփոխություններ կկատարի իր իսկ նորմատիվային ակտերում, ինչից հետո տրանսպորտային միջոցների ներմուծումը հնարավոր կդառնա: Նախարարն ավելացրել է, որ փաստաթուղթը մշակվել է կառավարության շահագրգիռ մարմինների և <Աջ ղեկ> նախաձեռնության ներկայացուցիչների միջև բազմաթիվ քննարկումների արդյունքում: