Արմինֆո.«ԳեոՊրոՄայնինգե միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը մեկնարկել է Արարատ քաղաքի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը։ Ըստ այդմ, սույն թվականի փետրվարի 14-ին, համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ընկերության ղեկավարը և Արարատի քաղաքապետը։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, դեռ 2018 թվականին, ընկերությունը իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որն էլ դարձավ կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը։ Նախագծի շրջանակում «ԳեոՊրոՄայնինգե-ը պարտավորվում է վերակառուցման և բարեկարգման աշխատանքները ավարտել երկու տարում։
Նշված ժամանակահատվածում մանկապարտեզին կտրամադրվի կահույք և անհրաժեշտ այլ սարքավորումներ։Նախագիծը ներառում է տանիքի, կոմունիկացիոն հանգույցների նորոգում, 4 խմբասենյակների ներքին հարդարանք, ինչպես նաև բակային տարածքի և սպորտային հրապարակի բարեկարգում։Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզն իր դռները կբացինախադպրոցական տարիքի 200 սաների առջև։
«Ի թիվս սոցիալական այլ ծրագրերի «Գեոպրոմայնինգըե առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երեխաների դաստիարակության և կրթության ծրագրերին, որոնց շահառուներն են ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ համայնքի այլ բնակիչների երեխաները: Առողջ, կիրթ և կյանքին առավելագույնս նախապատրաստված երիտասարդ սերունդ ունենալը մեր ընկերության սոցիալական ծրագրերի առաջնահերթություններից էե,-իր խոսքում նշել է «Գեոպրոմայնինգգոլդե ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն էլ ավելացրել է.«Ժամանակակից, բարեկարգ և նախադպրոցական կրթության անհրաժեշտության հարցում քաղաքացիների պահանջները բավարարող մանկապարտեզի առկայությունը Արարատ քաղաքի համար վաղուց հասունացած խնդիր էր։Մենք ողջունում ենք «ԳեոՊրոՄայնինգե ընկերության նախաձեռնությունը և պատրաստակամությունը՝ քաղաքին օգնելու հարցում, և կարծում ենք, որայդ նախաձեռնությամբ ընկերությունն իր ավանդն է ներդնում քաղաքի սոցիալական զարգացման և մեր երեխաների կյանքի համար հարմարավետ պայմաններս տեղծելու գործումե։
«ԳեոՊրոՄայնինգե ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավորընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգինե են պատկանում երկուձեռնարկություն՝ «Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատըե /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգգոլդե ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։
Ընկերությունը Հայաստանի Հանրապետությանտնտեսության մեջ ներդրել է ավելի քան 505 մլն․ԱՄՆ դոլար։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 11 տարիների ընթացքում գերազանցումեն 8,5 մլն․ ԱՄՆ դոլարը։