Արմինֆո.
Տնտեսական դիվանագիտության զարգացման շրջանակում Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը հանդիպել է Երևանի առևտրա-արդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ:
Քննարկման կենտրոնում եղել են առևտրատնտեսական համագործակցությանը, արտահանման արտադրանքի համար գործընկերների որոնմանը, Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու օգտագործմամբ Հայաստանի և Իրանի սպառողական շուկայում լրացուցիչ խորշերին առնչվող հարցեր, ինչպես նաև «Սյունիք՚ ԱԱԳ և GSP+արտահանման արտոնյալ համակարգին առնչվող հարցերը: Պայմանավորվել են երկու երկրների գործարար կառույցների միջև փոխգործակցությանն ուղղված համատեղ ջանքերի և ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման շուրջ: