Արմինֆո. Երևանը հայտնվել է ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկում: ТурСтат վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու հանգստյան և տոնական օրերին ռուս զբոսաշրջիկների ճամփորդությունների համար ԱՊՀ և մերձավոր արտերկրի ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը:
Գործակալության տվյալներով՝ ԱՊՀ երկրներում ռոմանտիկ զբոսաշրջությունը ներառում է ավելի քան 1 մլն զբոսաշրջային այցելություն տարվա ընթացքում:
ԱՊՀ ռոմանտիկ քաղաքների առաջին հնգյակում են՝ Թբիլիսին, Աստանան, Բաքուն, Մինսկը, Քիշնևը: Թբիլիսիի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 33 տոկոսը, Աստանայի, Բաքվի, Մինսկի օգտին՝14 տոկոսը և Քիշնևի օգտին՝ 10 տոկոսը: ԱՊՀ-ի ամենառոմանտիկ քաղաքների ցանկում հայտնվել են նաև Ալմա Աթան, Բիշքեկը, Երևանը՝ ստանալով 5-ական տոկոս ձայն: