Arminfo.info


 Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 11:16
Նաիրա Բադալյան

ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` բարեփոխումների օրակարգին ծանոթանալու

ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` բարեփոխումների օրակարգին ծանոթանալու

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

 

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:

 

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) մեր համագործակցության հիմնական գործիքն է, և Հայաստանը լիովին հավատարիմ է դրա իրականացմանը: Դա կարևոր ռազմավարական փաստաթուղթ է, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ինչպես ԵՄ-ի հետ մեր գործընկերության, այնպես էլ բարեփոխումների առաջխաղացման համար:

 

Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին: Ես երախտապարտ եմ այն երկրներին, որոնք արդեն ավարտել են այդ գործընթացը: Միևնույն ժամանակ, օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ փոխանցել մեր խնդրանքը ձեր կառավարություններին` արագացնելու վավերացման գործընթացը:

 

Ինչպես գիտեք, անցյալ տարի մեր երկիրն ու հասարակությունն անցան տեկտոնային վերափոխումների միջով, ինչը հանգեցրեց իրական ժողովրդավարության հաղթանակին: Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակությունը լիովին ներգրավված է և աջակցում է այդ զարգացումներին:

Մեր կառավարությունը ձգտում է ամրապնդել մարդու իրավունքները, հասնել կայուն ժողովրդավարության, ապահովել որակյալ կառավարում, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախություն և հավասար խաղի պայմաններ բոլոր քաղաքական և տնտեսական գործիչների համար: Սա մեզ ավելի է մոտեցնում Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին ու ձգտումներին:

 

Մեր հեղափոխության տրամաբանական գագաթնակետն անցած դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Ես հպարտ եմ, որ միջազգային դիտորդներն ընտրությունները գնահատել են որպես ԵԱՀԿ չափանիշներին լիովին համապատասխան, այն է՝ ժողովրդավարական, ազատ, արդար և թափանցիկ: Ըստ էության, դրանք անկախության տարիներից ի վեր Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին:

 

Քաղաքական տրանսֆորմացիան ավարտելով՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնենք: Մենք ընդունել ենք բարեփոխումների հավակնոտ օրակարգ, որն ուղղված է բիզնեսի համար իրական մրցակցային միջավայրի ստեղծմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը և պարզեցմանը, առևտրային խոչընդոտների վերացմանը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը:

 

Որպես առաջնահերթություն` մենք ներկայում քայլեր ենք ձեռնարկում տեխնոլոգիաների և գիտելիքների վրա հիմնված տնտեսության խթանման համար: Տեխնոլոգիական հատվածն այսօր մեր տնտեսության շարժիչ ուժերից է: Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացման մեծ ներուժ ունեն Հայաստանում: Նրանք դառնում են մեր հիմնական համեմատական առավելություններից մեկը և կարող են ապագայում դառնալ մեր տնտեսության անկյունաքարը:

 

Այս կապակցությամբ կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տեղի կունենա 2019 թ.  հոկտեմբերի 6-9-ը Երևանում: Միջոցառմանը կմասնակցեն հարյուրավոր գործարար համայնքների անդամներ, մի քանի տասնյակ երկրներից ակադեմիկոսներ և կառավարական ներկայացուցիչներ: Օգտվելով առիթից, կցանկանայի խնդրել ձեզ այս տեղեկությունը փոխանցել ձեր կառավարություններին` այդ իրադարձությանը ներկայացուցիչներ ուղարկելու համար:

 

Բարեփոխումների իրականացումը բարդ գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական և մտավոր ռեսուրսներ: Այս առումով ԵՄ շարունակական ֆինանսական և տեխնիկական աջակցությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք բարձր ենք գնահատում այն: Սակայն այսօր մենք ակնկալում ենք ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից: Հաշվի առնելով «ավելին` ավելիի դիմացե ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը` կարծում ենք, որ այն պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին:

 

Խնդրում ենք փոխանցել ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնել:

 

Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար: Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Եվ մենք հուսով ենք, որ ԵՄ անդամ պետությունները պատշաճ կերպով կգնահատեն մեր առաջընթացը և կզարգացնեն Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը:

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ես կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպեցի Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ պարոն Թոուո Կլարի հետ: Մենք մանրակրկիտ զրույց ունեցանք հակամարտության և նախագահ Ալիևի հետ մեր վերջին հանդիպումների շուրջե:

 

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը պատվիրակության անունից կարևորել է Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկել Արևելյան գործընկերության ծրագրի արդյունավետ իրականացմանը և Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:  «Պարոն Փաշինյան, ԵՄ 16 անդամ երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան` Ձեր բարեփոխումների օրակարգին, տնտեսական հեղափոխության տեսլականին ծանոթանալու և Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից Հայաստանի զարգացմանն իրենց աջակցությունը հայտնելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ իրականացումը և խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումըե, - նշել է նա: Պարոն Բուխսբաումը ողջունել է նաև նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք լիովին համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, և որոնց արդյունքները ևս մեկ անգամ վկայում էին Հայաստանի վարչապետի նկատմամբ առկա հանրային մեծ վստահության մասին:

 

Խոսելով 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններն էին: Ընտրությունները մինչ այս անցկացվել են խախտումներով, ընտրակեղծիքներով: Կեղծված ընտրությունների էջն ընդմիշտ փակ է Հայաստանի համար, և դա մեր քաղաքական կամքն է: Այժմ մեր օրակարգում ժողովրդավարության ամրապնդումն է և տնտեսությունում փոփոխությունների իրականացումն էե: Վարչապետն ընդգծել է` տնտեսական հեղափոխության նպատակը իրական հնարավորությունների ստեղծումն է մարդկանց համար, տեղական և օտարերկրյա ներդրողների համար, և այդ տեսլականը կյանքի կոչելու համար կառավարությունն արդեն իսկ բարեփոխումներ է իրականացնում` օրենսդրական և կառուցվածքային առկա գործիքակազմի կատարելագործման, ինչպես նաև նոր գործիքների ներդրման ուղղությամբ:

 

Ի պատասախն Հայաստանում ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ժողովրդավարությունը մեզ համար ներքին համոզմունք է և հավատամք, դա մեր հասարակության արժեքային կողմնորոշումն է, այլ ոչ թե արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական ընտրությունե:

 

Մասնակիցների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարական մարտահրավերներին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, բարեփոխումների գործընթացի հաջողությանը, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ավելացմանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումների շրջանակում Հայաստանի և Հայաստանի գործընկերների համար առկա հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցերի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար