Արմինֆո.Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության գործով դատավարությունը Վերաքննիչ դատարանում կայկացել է օրենքի շրջանակում` ի տարբերություն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածի: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա ասելով, դատավորը նույնպես ընտրվել է օրենքի շրջանակում:
Փաստաբանի ասելով, սկզբում դատավորը պաշտպանական կողմի փաստարկները ընկալում էր, սակայն հետագայում վճիռը կայացվել է կոպիտ խախտումներով: Որպես իր ասածի հիմնավորում փաստաբանը նշել է, որ նույն գործով անցնող Նիկոլ Փաշինյանը և էլի 6 մարդ ժամանակին մեղադրվել են նույն հոդվածով, ինչ այժմ Ռոբերտ Քոչարյանը (սահմանադրական կարգի տապալում), սակայն 2009 թվականին սահմանադրության համապատասխան հոդվածի (300,1) փոխվելուց հետո այդ յոթ անձինք ազատ արձակվեցին, քանի որ քրեական իրավունքը արգելում է պատժի խստացումը անձի նկատմամբ, եթե հանցագործության պահին այդ հոդվածը չի եղել: Փաստաբանի համոզմամբ, նույն տրամաբանությամբ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը նույնպես պետք է դադարեցվի, քանի որ 2008 թվականին սահմաանդրության 300,1 հոդվածը չի գործել: