

Արմինֆո.Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի նախօրեին ստորագրած հրամանագրում ասվում է.
« Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ալեքսանդր Արզումանյանին նշանակել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)՝ համատեղության կարգով նրա վրա թողնելով Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի լիազորությունների կատարումը՚:



